Մեր թիմը

«Իմունոֆարմ»  ընկերության թիմը բաղկացած է արհեստավարժ և հմուտ մասնագետներից, որոնք ունեն գիտելիքներ դեղագործության, դեղաբանության, կլինիկական դեղաբանության, դեղերի անվտանգության հսկողության և պատշաճ կլինիկական գործունեության ոլորտներում: Մեր թիմի բոլոր անդամները պարբերաբար մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացների և թրեյնինգների, որոնք կազմակերպվում են ինչպես Իրավասու Մարմինների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից: «Իմունոֆարմ» ընկերության աշխատակիցները մշտական կապի մեջ են Իրավասու Մարմինների հետ և հետևում են դեղերի, բժշկական նշանակության արտադրատեսակների ու կենսաբանական ակտիվ հավելումների կարգավորման շրջանառության և ոլորտներում կատարվող օրենսդրական փոփոխություններին՝ մեր հաճախորդների կոնկրետ խնդիրներին ժամանակին լուծումներ տրամադրելու նպատակով։