Կենսաբանական ակտիվ հավելումներ

Կենսաբանական ակտիվ հավելումներ

Շուկայում առկա են բազմաթիվ կենսաբանական ակտիվ հավելումներ, բայց ո՞ւմ համար են դրանք անհրաժեշտ։ Երբ են դրանք օգտակար, անարդյունավետ կամ նույնիսկ վնասակար։ Այս հոդվածում մենք կքննարկենք սննդային հավելումներ ընդունելու ընդհանուր առաջարկությունները։
Ի՞նչ են կենսաբանական ակտիվ հավելումները։

Կենսաբանական ակտիվ հավելումների (կամ սննդային, հավելումների) հիմնական նպատակը սննդարար նյութերի ապահովումն է, այն դեպքերում երբ առկա է վերջիններիս անբավարար քանակություն։ Սննդային հավելումները կարող են պարունակել վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ, ճարպաթթուներ և այլ նյութեր հաբերի, պատիճների, հեղուկների և այլ ձևերով։
Հավելումները հասանելի են տարբեր չափաբաժիններով և համակցություններով։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր սննդարար նյութի համար անհրաժեշտ է որոշակի չափաբաժին, օրգանիզմի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար, իսկ ավելի բարձր չափաբաժինները միշտ չէ, անվտանգ են։ Բարձր չափաբաժիններով որոշ նյութեր կարող են բացասաբար ազդել և նույնիսկ վնասակար դառնալ։ Այս պատճառով, սպառողների առողջությունը պաշտպանելու նպատակով, սննդային հավելումների վաճառքը թույլատրվում է միայն օրական ընդունման առաջարկվող չափաբաժնի նշումով և նախազգուշացմամբ, որը հորդորում է չգերազանցել այդ չափաբաժինը։
Եվրոպայում հավելումների կիրառման մակարդակը տարբեր է։ Օրինակ՝ Գերմանիայում և Դանիայում հավելումներ ընդունում են մեծահասակ բնակչության համապատասխանաբար 43%-ը և 59%-ը։ Կանայք ավելի հաճախ են կիրառում սննդային հավելումներ, քան տղամարդիկ։
Ո՞ւմ համար են անհրաժեշտ սննդային հավելումները։
Սննդային հավելումները չեն կարող փոխարինել առողջ և հավասարակշռված սննդակարգը։ Մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկով, բավարար սպիտակուցներով և առողջ ճարպերով հարուստ սննդակարգը սովորաբար ապահովում է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։ Եվրոպական երկրների մեծամասնությունը համաձայն է, որ հանրության համար տրվող հիմնական խորհուրդները պետք է հիմնված լինեն սննդային հավասարակշռված մոտեցումների վրա։
Այնուամենայնիվ, որոշակի խմբերի համար սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել, նույնիսկ եթե նրանք առողջ սնունդ են ընդունում։ Օրինակ՝ հղիություն պլանավորող կանայք կամ որոշակի դեղամիջոցներ ընդունող մարդիկ։
Ժամանակակից կենսակերպի պայմաններում ոչ բոլորը կարող են պահպանել առողջ սննդակարգ։ Եվրոպական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ միկրոտարրեր սպառվում են անբավարար քանակությամբ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EURRECA նախագիծը բացահայտել է վիտամին C-ի, վիտամին D-ի, ֆոլաթթվի, կալցիումի, սելենի և յոդի անբավարար ընդունում։ Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ 50-70% եվրոպացիներ ունեն վիտամին D-ի անբավարար մակարդակ։ Վիտամին D-ի մակարդակը կախված է ոչ միայն սննդակարգից, այլև արևի ճառագայթման ազդեցությունից, ուստի հյուսիսային եվրոպական երկրներում վիտամին D հավելումների ընդունումը կարող է առավել հիմնավորված լինել։ Որոշ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում, արդեն գոյություն ունեն խորհուրդներ որոշակի խմբերի համար վիտամին D ընդունելու վերաբերյալ։
Ազգային հետազոտությունների վերջին համեմատությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի մակարդակի հետ կապված լայն խնդիրներ կան, ինչպես նաև որոշակի տարիքային խմբերում հանքանյութերի պակաս: Օրինակ՝ Դանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում անհանգստություն կա դեռահաս աղջիկների շրջանում երկաթի ցածր մակարդակի վերաբերյալ:
Երիտասարդ կանանց մոտ երկաթի պակասը մեծացնում է մարմնի ցածր զանգվածով  երկաթ պակասորդային սակավարյունությամբ և ուղեղի զարգացման հապաղումներով երեխաներ ունենալու վտանգը,: Ֆոլաթթուն նույնպես կարևոր է հղիություն պլանավորող կանանց համար: Նրանց խորհուրդ է տրվում կիրառել ֆոլաթթու մինչև հղիությւոնը և շարունակել  ֆոլաթթվի կիրառւոմը հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում, քանի որ ֆոլաթթվի բավարար մակարդակը նվազեցնում է պտղի նյարդային խողովակի արատների առաջացման վտանգը:

Բնակչության խումբ

Անհրաժեշտ սննդանյութեր

50-ից բարձր մարդիկ

Վիտամին D, վիտամին B12, ֆոլաթթու։ Թուլացած տարեցների համար կարող է օգտակար լինել ցածր դեղաչափով համակցված վիտամինային պատրաստուկների կիրառումը։

հղիություն պլանավորող կանայք

Ֆոլաթթու, վիտամին D, հնարավոր է՝ երկաթ։

5 տարեկանից փոքր երեխաներ

Վիտամին A, վիտամին C, վիտամին D։

Կրծքով կերակրող մայրեր

Վիտամին D։

Մարդիկ, ովքեր քիչ են ենթարկվում արևի ճառագայթներին կամ ունեն մուգ մաշկ

Վիտամին D։

Հատուկ ռիսկեր որոշակի բնակչության խմբերի համար
Չնայած սննդային հավելումները որոշ մարդկանց համար կարող են օգտակար լինել, դրանք բոլորի համար չէ, որ անհրաժեշտ են։ Որոշ դեպքերում որոշակի հավելումների ընդունումը, հատկապես բարձր չափաբաժիններով, կարող է լինել անցանկալի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիտամինային համակցումները կարող են հանգեցնել որոշ միկրոէլեմենտների չափազանց մեծ ընդունման, ուստի առաջարկվում է հաշվի առնել սննդից ստացվող սննդանյութերի քանակությունը հավելումների կազմը որոշելիս։
Եզրակացություն
Որոշ բնակչության խմբերին խորհուրդ է տրվում ընդունել որոշակի սննդային հավելումներ։ Հիմնական ուղերձն է՝ պահպանել առողջ և հավասարակշռված սննդակարգ, ուշադիր ընթերցել հավելումների և հարստացված սննդամթերքների պիտակները, ինչպես նաև խուսափել այնպիսի չափաբաժիններից, որոնք գերազանցում են Օրական թույլատրելի  չափաբաժինները (RDA)։ Եթե կասկածներ ունեք, նախքան սննդային հավելում ընտրելը, խորհուրդ է տրվում խորհրդակցել սննդաբանի կամ բժշկի հետ։

 

References
1.    European Commission, Food supplements section
2.    Mensink GB, Fletcher R, Gurinovic M, et al. (2012). Mapping low intake of micronutrients across Europe. British Journal of Nutrition 14:1-19.
3.    Beitz R, Mensink GB, Rams S, et al. (2004). Vitamin- und Mineralstoffsupplementierung in Deutschland (Use of vitamin and mineral supplements in Germany). Bundesgesundheitsblatt Gesundheitsforschung Gesundheitsschutz 47:1057–1065.
4.    Tetens I, Biltoft-Jensen A, Spagner C, et al. (2011). Intake of micronutrients among Danish adult users and non-users of dietary supplements. Food & Nutrition Research 55:7153.
5.    Kiely M (2001). North/South Ireland Food Consumption Survey. Summary Report on Food and Nutrient Intakes, Anthropometry, Attitudinal Data & Physical Activity Patterns. Irish Universities Nutrition Alliance.
6.    Rovira MA, Grau M, Castañer O, et al. (2013). Dietary supplement use and health-related behaviors in a Mediterranean population. Journal of Nutrition Education and Behavior 45(5):386-391.
7.    EUFIC Review (2009). Food-Based Dietary Guidelines in Europe.
8.    Troesch B (2012). Dietary surveys indicate vitamin intakes below recommendations are common in representative Western countries. British Journal of Nutrition 108(4):692-8.
9.    EU project EURRECA website.
10.    Radlowski EC & Johnson RW (2013). Perinatal iron deficiency and neurocognitive development. Frontiers in Human Neuroscience 7:585.
11.    Ovesen L, Andersen R & Jakobsen J (2003). Geographical differences in vitamin D status, with particular reference to European countries. Proceedings of the Nutrition Society 62(4):813-821.
12.    Pérez-López FR, Brincat M, Erel CT, et al. (2012). EMAS position statement: Vitamin D and postmenopausal Health. Maturitas 71:83-88.
13.    EFSA (2012). Statement on the safety of β-carotene use in heavy smokers. EFSA Journal 10(12):2953.

 

 

 


17 Հունվարի 2025, ՈՒրբաթ | 146

Վերջին հրապարակումները