Կոլիկ Իզ-ը պարունակում է սիմետիկոն, որն օգնում է նորածնի ստամոքսում և աղիներում կուտակված գազերը դուրս հանելուն, պարունակում է նաև սամիթի և ֆենխելի յուղ, որոնք ուժեղացնում են սիմեթիկոնի ազդեցությունը և կաթիլներին հաղորդում հաճելի համ:
Կոլիկ Իզ-ն ապահովում է նորածինների շրջանում աղեստամոքսային այնպիսի անցանկալի ազդեցությունների արդյունավետ և հուսալի ձերբազատում ինչպիսինք են՝ աղիքային խիթը և այլ անցանկալի ազդեցությունները։
Բաղադրությունը՝
Ցուցումներ՝ Կոլիկ Իզ-ը խորհուրդ է տրվում օգտագործել աղեստամոքսային համակարգից գազերի դուրս բերման համար:
Օգտագործման եղանակը և չափաքանակը՝
Մինչև 6 ամսական երեխաներին՝ 0.5 մլ օրական 4 անգամ։
6-12 ամսական երեխաներին՝ 0.75 մլ օրական 4 անգամ։
Երեխաներին սկսած 1 տարեկանից՝ 1 մլ օրական 4 անգամ։
Ընդունել ուտելուց 15 րոպե առաջ:
Չի հանդիսանում դեղամիջոց։
Նախազգուշացում և հատուկ ցուցումներ՝
Չգերազանցել օրական խորհուրդ տրվող չափաքանակը։
Օգտագործելուց առաջ ստուգել պիտանելիության ժամկետը։
ԹԱՓԱՀԱՐԵԼ ՇԻՇՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ։
Օգտագործել բացելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Պահպանման պայմաններ՝
Պահել մինչև 30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Չսառեցնել։
Պահել երեխաների համար անհասանելի վայրում։
Պինդ փակել կափարիչը ամեն օգտագործելուց հետո:
Թողարկման ձևը՝ ապակե շիշ 30 մլ ծավալով, կաթոցիչ՝ չափաքանակը որոշելու համար։
Իրացման պայմաններ՝ Բաց է թողնվում դեղատնային ցանցի և մասնագիտացված
խանութների միջոցով: