Հիալուրոնաթթվի նատրիումական աղ 0.25%, պերիլլայի չոր հանուկ (տիտրած պոլիֆենոլներում >2.5%) 0.1 %, նատրիումի քլորիդ, նատրիումի ֆոսֆատի երիկհիմնային անհիդրատ, մոնոհիդրատ մոնոհիմնային նատրիումի ֆոսֆատ, թորած ջուր:
Ստերլիլ լուծույթ կազմված նատրիումի հիալուրոնատի 0.25% և պերիլլայի չոր էքստրակտի 0.5 մլ ծավալով 10մլ մեկ անգամյա կիրառման սրվակներից – ակնային կիրառում
Ալլերդեպն իրենից ներկայացնում է ակնային կիրառման բժշկական պարագա, որի հիմնական բաղադրիչն է հանդիսանում առանց կոնսերվանտների, թեթև հիպոօսմոլյառ և մածուցիկ ստերիլ լուծույթ ֆիզիոլոգիկան ph-ով:Այն պարունակում է հիալուրոնաթթվի նատրիումական աղ և պերիլլայի բարձր կենսահամատեղելիության չոր էքստրակտ:
Արտադրանքը փաթեթավորվում է 0.5 մլ ծավալով միանգամյա կիրառման համար նախատեսված սրվակներով:
Հիալուրոնաթթուն պոլիսախարիդային պոլիմեր է, որն ունի բարձր կենսահամատեղելիություն, ջուրը պահելու մեծ ունակությամբ: Ի հաշիվ իր լորձի հետ կապվելու բարձր ունակության (մուկոադհեզիվության ) այն երկար ժամանակ մնում է աչքում, լավացնելով խոնավեցումը ի շնորհիվ իր մածուցիկ և էլաստիկ հատկությունների: էքստրակտը պարունակում է պոլիֆենոլներ որոնք նվազեցնում են ազատ ռադիկալների ակտիվությունը, առաջացնելով հակաօքսիդանտային ազդեցություն:
Կիրառման ցուցումներ
Հաշնի առնելով յուրահատուկ քանակական ,որակական բաղադրությունը ինչպես նաև թեթև մածուցիկությունը, Ալլերդեպը դրսևորում է հակաօքսիդանտային, թարմեցնող, խոնավեցնող և հանգստացնող ազդեցություն:
Ալլերդեպը խորհուրդ է տրվում կիրառել շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությամբ պայմանավորված աչքի գրգռվածության (կարմրություն և չորություն) ախտանիշները հանգստացնելու և վերացնելու նպատակով ինչպիսիք են՝
• Եղանակային և շրջակա միջավայրի վատ պայմաններով առաջացած. Օդորակիչներով, չոր կամ շատ շոգ եղանակով, քամի, աղտոտվածություն, ծուխ, ալլերգեններ և փոշի:
• Աչքի ստրես: աչքի հոգնածություն պայմանավորված երկար ժամանակ մեքենա վարելու կամ կարդալու հետրանքով, համակարգչով երկարատև աշխատելու հետևանքով, կամ չափազանց ուժեղ լուսավորությամբ պայմանավորված:
• Մեխանիկական գործոններ. Չաձազանց երկար ժամանակ կոնտակտային լինզաների կրում:
Ալլերդեպի ցածր մածուցիկությունը հնարավոր է դարձնում հեշտությամբ հեռացնել աչքի մակերեսից գրգռում առաջացնող պատճառները թարթելու միջոցով(ալլերգեն, փոշի կամ լորձային խտացուցւչներ):
Ալլերդեպն արդյունավետ է նաև որպես կանխարգելիչ և հանգստացնող միջոց ալերգիկ ռինոկոնյուկտիվիտների դեպքում:
Ալլերդեպի այն քանակը, որը մնում է աչքի մակերեսին հանգեցնոմ էակնային հեղուկի քանակի նորմալացմանը ինչպես նաև նպաստում է հակաօքսիդանտային և թարմեղնող ազդեցության հասունացմանը:
Դեղաչափ, կիրառման ձև և ընդունման ժամանակ
Նախընտրելի դեղաչաձը մեծահասակների և 3 –ից բարձր տարիքի երեխաների համար 2-3 կաթիլ ամեն աչքի մեջ օրը 2-3 անգամ, կամ համաձայն բժշկի նշանակման:
Խորհուրդ է տրվում կիրառել Ալլերդեպը մինչև կոնտակտային լինզաների տեղադրելը միջամտությունը հեշըացնելու նպատակով:Ալլերդեպսը կարելի է կիրառել կոնտակտային ոսպնյակները տեղադրելուց հետո աչքերի չորությունը վեևացնելու համար: Ալլերդեպ ակնակաթիլները հարմար է հաճախակի և երկարատև կիրառման համար:
Լավ լվացեք ձեռքերը մին Ալլերդեպսի սրվակը բացելը: Կիրառման ժամանակ չի կարելի սրվակի գագաթով չի կարելի դիպչել աչքերին և այլ մակերեսների:
Սրվակը բացելուց հետո սրվակում մնացած լուծույթը կարելի է կիրառել 12 ժամերի ընթացքում:
Պահման պայմաններ
Պահել չոր տեղում արևի ուղիղ չառագայթներից և բարձր ջերմաստիճանից հեռու տեղերում 25 0 C –ից ցածր պայմաններում: Պիտանելիության ժամկետը վերաբերվում է չբացված սրվակին պատշաճ պայմաններում պահելու դեպքում:
Փաթեթավորում
Ամեն փաթեթ ներառում է 2 սաշե 0.5 մլ ծավալով 5 սրվակ, մեկ անգամյա կիրառման սրվակը կարող է կրկնակի կիրառվել: